Սուրբ Ծննդյան տոներն ստիպում են բրիտանացիներին՝ պարտքեր կուտակել
Բրիտանացիներից շատերն ստիպված են լինում երկար ժամանակ վճարել իրենց ամանորյա խրախճանքների համար կուտակած պարտքերը: Ըստ վերջին հետազոտությունների՝ միջին վիճակագրական ընտանիքը Մեծ Բրիտանիայում կարող է իր պարտքերը վճարել 2014 թվականի կեսերին միայն: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
Նոր տարին վարկային բեռի տակ սկսելու հավանականությունը Մեծ Բրիտանիայում ավելի մեծ է, քան եվրոպական այլ երկրում: Բրիտանացիներից շատ պարտքեր են կուտակում Թուրքիայում և Ռումինիայում:










