Գուանտանամոյի բանտը թուլացնում է ԱՄՆ-ի անվտանգությունը. Օբամա

08:47 • 27.12.13

Գուանտանամոյում գտնվող բանտը միայն թուլացնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Բարաք Օբաման։

 

«Պաշտոնը ստանձնելուց հետո ես բազմիցս կոչ եմ արել Կոնգրեսին աշխատել իմ աշխատակազմի հետ Կուբայում գտնվող Գուանտանամոյի բանտը փակելու ուղղությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ դրա աշխատանքը թուլացնում է ազգային անվտանգությունը. վատնում է ռեսուրսներ, վնասում դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունները...

 

Նախագահի խոսքով՝ իր կողմից ստորագրված ԱՄՆ-ի պաշտպանական ծախսերի մասին օրենքն ընդլայնում է ԱՄՆ-ի վարչակազմի հնարավորությունները Գուանտանամոյից կալանավորներին այլ երկրներ տեղափոխելու հարցում։

 

Նա այս փաստաթուղթը քայլ առաջ է համարել բանտի փակման ուղղությամբ։

 

Օբաման դեռ 2008-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր փակել այն։