Ռուսաստանն ու Սիրիան նավթի ու գազի մշակման վերաբերյալ համաձայնագիր են կնքել

10:40 • 27.12.13

Սիրիայի քաղաքացիական պատերազմի պայմաններում կառավարությունը Ռուսաստանի հետ Միջերկրական ծովում նավթագազային հանքավայրերի մշակման վերաբերյալ համաձայնագիր է կնքել։

 

Փաստաթուղթը ստորագրվել է դեկտեմբերի 25-ին, Դամասկոսում։ Այն կնքել են ռուսական «Союзнефтегаз» ընկերությունը՝ մի կողմից, և Սիրիայի նավթի և հանքային ռեսուրսների նախարար Սուլեյման ալ Աբբասին ու սիրիական General Petroleum Company նավթագազային ընկերությունը՝ մյուս կողմից, հայտնում է Deutsche Welle-ն։

 

Ըստ համաձայնագրի՝ նավթի և գազի մշակումը կկատարվի 2190 քմ տարածքում սիրիական ափերի մոտակայքում։ Ալ Աբբասի խոսքով՝ 25 տարով նախատեսված պայմանագիրը մի քանի ամիսների բանակցությունների արդյունք է։ Նախագծի արժեքը գնահատվում է ավելի քան 100 մլն դոլար։ Աշխատանքները կֆինանսավորի Ռուսաստանը։

 

Մինչդեռ սիրիական ընդդիմությունը քննադատել է Մոսկվայի և Դամասկոսի միջև կնքված պայմանագիրը։