Կոսովոյում և Ալբանիայում «Ձմեռ պապերը» ոսկերչական խանութներ են թալանել

09:09 • 27.12.13

Սուրբծննդյան տոների ժամանակ Կոսովոյում և Ալբանիայում Ձմեռ պապի հանդերձանքով մարդիկ 2 զինված հարձակում են իրականացրել ոսկերչական սրահների վրա, հայտնում է Взгляд-ը:

 

Ալբանական ՆԳՆ-ից հայտնել են, որ առաջին միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի Տիրանայում. այդ ժամանակ չորս հոգի ավտոմատներով ներխուժել են առևտրի կենտրոններից մեկի ոսկերչական սրահ և մեծ քանակությամբ արդուզարդ տարել:

 

Իսկ հինգշաբթի երեք «Ձմեռ պապերից» բաղկացած ավազակախումբը կողոպուտ է իրականացրել Կոսովոյի Պրիզրեն քաղաքում: Այս անգամ հարձակման ժամանակ երկու մարդ է վիրավորվել:

 

Առայժմ հայտնի չէ` դրանք նույն ավազակախմբի ձեռքի գործերն են, թե պարզապես տարբեր մարդիկ որոշել են յուրովի օգտվել ամանորյա իրարանցումից: