Ուրուգվայի նախագահը պաշտոնական միջոցառմանը ներկայացել է սանդալներով

11:18 • 27.12.13

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան էկոնոմիկայի նոր նախարարի պաշտոնի ստանձնման արարողությանը ներկայացել է սանդալներով: Պետության նախագահի արտաքին տեսքը սոցիալական ցանցերում և տեղական մամուլում ակտիվ քննարկումների պատճառ է դարձել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Europa Press-ին:

 

Մինչ այլ պաշտոնյաներ պաշտոնական միջոցառմանը ներկայացել են կոստյումներով և փողկապներով, Մուխիկան նախընտրել է կրել սովորական վերնաշապիկ և ծալել տաբատը: Լուսանկարիչների ուշադրությունն են գրավել Ուրուգվայի 78-ամյա նախագահի ոտքերի դեղնած եղունգները:

 

Մուխիկան չի բացատրել, թե ինչու է որոշել նման կերպ հագնվել: Սակայն El Comercio-ի լրագրողները նշում են, որ Ուրուգվայում և հարևան երկրներում շատ բարձր ջերմաստիճան է: Ցերեկն օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 40 աստիճանի:

 

Խոսե Մուխիկային անվանում են աշխարհի ամենաաղքատ նախագահ՝ նրա շատ համեստ կենսակերպի համար: Իր աշխատավարձի 90 տոկոսը Մուխիկան նվիրաբերում է բարեգործությանը: