Համացանցում է հայտնվել Յանուկովիչին սատարող հանրահավաքին մասնակցելու դիմաց գումար չստացած մարդկանց խռովության տեսանյութը

10:06 • 27.12.13

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ ուկրաինական Զապորոժյե քաղաքի բնակիչները, որոնք մասնակցել են Կիևում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին սատարող հանրահավաքին, սակայն չեն ստացել խոստացված գումարը, խռովություն են բարձրացրել տուն տանող գնացքի մեջ, գրում է Взгляд-ը:

 

Տեսանյութի հեղինակը տեսախցիկով ֆիքսում է «անբարեխիղճ» կազմակերպիչների դեմքերը, որոնք խաբել են մարդկանց, որոնց «միլիոններ են խոստացել»: Ընդ որում՝ «մեղավորները» թաքնվում են տեսախցիկներից, սակայն վագոնի ուղևորներն ուժով փորձում են թեքել տղամարդկանց դեմքերը դեպի օբյեկտիվը:

 

Ցուցարարները, որոնք Կիևում մասնակցել են գործող իշխանություններին սատարող հանրահավաքին, տուն են վերադարձել՝ պահանջելով նախագահի հրաժարականը: