Բրիտանիայում սաստիկ քամու պատճառով ջրվեժն սկսել է հոսել սարն ի վեր (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանիայում այս շաբաթ տեղի ունեցած երկրորդ ուժեղ ջրհեղեղի հետևանքով տասնյակ հազարավոր տներ հոսանքազրկվել են, մարդիկ չորրորդ գիշերն են անցկացնում առանց էլեկտրականության:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ երկրի որոշ տարածաշրջաններում Սուրբ Ծննդյան օրերին հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության և հուսահատ վիճակում: Բրիտանիայի Էլեկտրացանցերի ասոցացիայի տվյալներով՝ դեկտեմբերի 25-ին ավելի քան 13000 տուն առանց էլեկտրականության է մնացել ուժեղ քամիների և առատ անձրևների պատճառով:
Նախատոնական օրերին ստեղծված քաոսային իրավիճակը շարունակում է ահագնանալ, շատ փողոցներ խցանված են Քենթ, Սասեքս և Հարավարևմտյան շրջաններում:
Բրիտանական Կումբրիա կոմսությունում առավել տարիօրինակ ու մտահոգիչ երևույթ է տեղի ունեցել. սաստիկ ուժեղ քամու պատճառով ջրվեժի ջրերն սկսել են հոսել բլուրն ի վեր:










