Չինաստանի նախագահն այցելել է հասարակ չինական սրճարան և ճաշել այցելուների հետ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Սի Ցզինպինը սենսացիոն այց է կատարել պեկինյան սրճարաններից մեկը, որտեղ հերթ է կանգնել, հասարակ ճաշ է պատվիրել՝ 20 յուան (3,4 դոլար) արժողությամբ, և շփվել հիացած այցելուների հետ:
Ինչպես հաղորդում է Rbc.ru-ն՝ արևմտյան ԶԼՄ-ներին հղումով, ռետորանի մենեջերը պատմել է, որ Սի Ցզինպինը ժամանել է մի քանի ուղեկիցների հետ, սակայն աշխատակիցները տեղյակ չեն երկրի ղեկավարի այցի մասին: Հերթ կանգնելուց հետո նախագահը պատվիրել է իր ճաշն ու վերջացնելուն պես բոլորի նման վճարել գանձարանում:
Չինաստանի ղեկավարը սիրով լուսանկարվել է սրճարանի այցելուների հետ, ովքեր լուսանկարները տեղադրել են համացանցում:










