Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» աջակից ուսանողները համալսարանի շենք են հրկիզել
«Մուսուլման եղբայրներ» շարժման աջակիցները Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում համալսարանի շենք են այրել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ France Presse գործակալությանը հղումով։
Ըստ տարածված տեղեկատվության՝ ուսանողները հրկիզել են Ալ-Ազհար համալսարանի առևտրի ֆակուլտետի շենքը։
Հրդեհը հնարավոր է եղել մեկուսացնել, սակայն շենքի երկու հարկերն այրվել են։
Եգիպտոսի կառավարությունը «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանն ահաբեկչական է հայտարարել։ Այդ քայլին նրանք գնացել են այն բանից հետո երբ մահապարտ ահաբեկիչը դեկտեմբերի 24-ին ահաբեկչություն էր իրականացրել Կահիրեի հյուսիում գտնվող Էլ-Մանսուր քաղաքում՝ ոստիկանության շտաբ-բնակարանի մոտ։
Ահաբեկչությանը զոհ էր գնացել 16 մարդ, վիրավորվել էր ավելի քան 100-ը։










