Եգիպտուհի ռեփ երգչուհին երգել է՝ ի պաշտպանություն արաբ կանանց
18-ամյա եգիպտուհին ռեփ է կարդացել Arabs' Got Talent տաղանդների հանրաճանաչ շոուի ժամանակ՝ ի պաշտպանություն արաբ կանանց:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ Al Arabiya-ին հղումով, երիտասարդ ռեփ երգչուհի Մայամ Մահմուդը ելույթ է ունեցել incognito ոճում, և միայն ելույթից հետո է ցույց տվել իր դեմքը:
Իր երգով երգչուհին պատմել է տարբեր սոցիալական խնդիրների մասին, որոնց բախվում են կանայք արաբական աշխարհում, այդ թվում՝ սեռական ոտնձգության ենթարկվելու և կրոնական արգելքների մասին:










