Ֆրանսիայում գազի բալոններ տեղափոխող բեռնատար է պայթել. այրվել է 4 բնակելի տուն

14:45 • 28.12.13

Ֆրանսիայում շաբաթ առավոտյան հինգ տասնյակ գազի բալոն տեղափոխող բեռնատարը հրդեհվել է, այնուհետ՝ պայթել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ հրշեջ ծառայությանը հղումով։

 

Հրդեհի ժամանակ հարևանությամբ գտնվող բնակելի տներում գտնվել է 26 մարդ։ Նրանց բոլորին հաջողվել է արագորեն լքել բնակարանները՝ մինչ կրակի տարածվելը։ Միջադեպի հետևանքով միայն մի մարդ է վնասվածքներ ստացել։

 

Եռահարկ 4 տուն այրվել է ամբողջությամբ, ևս 5 տուն զգալի վնասվել է։