Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

19:38 • 28.12.13

2013թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին:


Ինչպես հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից՝ հանդիպումը կայացել է Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդների հերթափոխի կապակցությամբ` ավագ գնդապետ ՈՒ Ցզինցիի ռազմադիվանագիռազմական առաքելության ավարտի և գնդապետ Լի Գուանիայի` ՀՀ-ում հավատարմագրման առիթով:


Քննարկվել են հայ-չինական երկկողմ ռազմական համագործակցության հարցեր, նախանշվել են հետագա զարգացման ուղիները: