Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար. Նախախորհրդարանի այս տարվա վերջին երթը

16:26 • 28.12.13

«Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար: Այսպես ծագեց, արեգակեց Սարդարապատի մարտը մեծ»,-«Սարդարապատ» երգի այս տողերով այսօր Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց Նախախորհրդարանի այս տարվա վերջին իրազեկման երթը:  Նշենք, որ Նախախորհրդարանի նախաձեռնել է «Ազատագրենք Հայաստանը» շարժումը՝ ստեղծելու «Նոր Հայաստան», և այդ նպատակով խումբը պատրաստվում է հիմնել հիմնադիր խորհրդարան:

 

Երթից առաջ Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանն ընթերցեց այս տարվա ընթացքում իրենց ծավալած գործունեության մասին հայտարարությունը:

 

«Սարդարապատ» երգով, «Նոր տարի՝ Նոր Հայաստան», «Ազատ, անկախ Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան» վանկարկումներով երթի մասնակիցները շարժվեցին դեպի Նալբանդյան փողոց, որտեղ նրանք ՀՀ ոստիկանության դիմաց իրենց բողոքն արտահայտեցին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի ձերբակալության առթիվ: Երթը նախատեսված է ավարտել Սասունցի Դավթի արձանի մոտ:

 

Վարուժան Ավետիսյանը նաև հայտարարեց, որ հաջորդ երթը տեղի կունենա հունվարի 11-ին:

 

Երթին կարող եք հետևել այստեղ: