Բակո Սահակյանն ու Յուրի Խաչատուրովը քննարկել են բանակաշինությանն առնչվող հարցեր

21:30 • 28.12.13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ և քննարկել բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: