Տաջիկներին արգելել են ամանորյա երեկույթներ կազմակերպել
Տաջիկստանի կրթության և գիտության նախարարությունն արգելել է բուհերի ուսանողներին ամանորյա երեկույթներ կազմակերպել։ Բացի այդ, արգելվել են նաև պիրոտեխնիկան և նվերները, գրում է ДНИ.ru-ն։
«Դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 1-ը երկրի բոլոր ուսումնական հաստատություններում, ներառյալ բուհերը, պետք է շուրջօրյա հերթապահություն իրականացնեն։ Ինչպես նաև հիշեցնում ենք, որ պիրոտեխնիկական սարքերի օգտագործումը, նվերների գնումները, աննպատակահարմար ծախսերը, ամանորյա երեկույթները բացարձակապես արգելված են»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում, որն ուղարկվել է բոլոր բուհերին։
Գերատեսչությունը թույլ է տալիս մինչև ժամը 15։00-ն անցկացնել միայն նախապես պլանավորած մշակութային և մարզական միջոցառումներ, բանաստեղծությունների ընթերցման, նկարչության և լավագույն ուսանող կոչման համար անցկացվող մրցույթներ։










