Ռուս զբոսաշրջիկներով օդանավը Թաիլանդի փոխարեն վայրէջք է կատարել Պակիստանում
Թաիլանդ թռչող ռուս զբոսաշրջիկներով օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել Պակիստանում, քանի որ ուղևորներից մեկի մոտ սրտի նոպա է սկսվել։
Ինչպես հայտնում է Лента-ն, միջադեպը տեղի է ունեցել I Fly ընկերության ինքնաթիռներից մեկում, որը չնախատեսված վայրէջք է կատարել Լահոր քաղաքում։
Միջազգային կանոնների համաձայն՝ նման դեպքերում ինքնաթիռը վայրէջք է կատարում մոտակա միջազգային օդանավակայանում։
Ներկայում ռուս զբոսաշրջիկը գտնվում է Լահորի հիվանդանոցում, իսկ օդանավն արդեն մեկնել է Թաիլանդ։










