Մոսկվայի կենտրոնում Մոլդովայի քաղաքացին կծել է ոստիկանին

12:14 • 29.12.13

Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը, որն անհանգստացրել է անցորդներին Մոսկվայի կենտրոնում՝ Արբատ փողոցի վրա, կծել է ոստիկանին, այս մասին հաղորդում է Interfax.ru-ն:


Ոստիկանությունում հաղորդել են, որ պարեկային ծառայության երթուղու վրա ոստիկանները նկատել են մի անհայտ քաղաքացու, որը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և կոպտորեն խախտել է հասարակական կարգը, անհանգստացրել քաղաքացիներին, նրանց հասցեին անպարկեշտ արտահայտություններ արել:


Ոստիկանության աշխատակիցները պահանջել են դադարեցնել հակաօրինական գործողությունները, սակայն քաղաքացին չի արձագանքել և բերման ենթարկվելու ժամանակ կծել է ոստիկանի աջ ազդրը: Դրանից հետո ոստիկանները ստիպված են եղել տղամարդուն ձեռնաշղթաներ հագցնել:


Պարզվել է, որ տղամարդը 1992 թվականին ծնված Մոլդովայի գործազուրկ քաղաքացի է: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառում):