Վոլգոգրադի ահաբեկչությունից տուժածների թվում հայեր կան
Վոլգոգրադի շրջանի առողջապահության նախարարությունը հրապարակել է այն անձանց ցուցակը, ովքեր այսօր վնասվածքներ են ստացել կայարանում տեղի ունեցած ահաբեկչությունից:
Ինչպես հայտնում է HTB-ն` նրանց թվում են 35 անձին` Վոլգոգրադի, Մոսկվայի, Ուդմուրտիայի քաղաքացիներ, ինչպես նաև` ՀՀ քաղաքացուհի:
Դեռևս ոչ ամբողջական համարվող ցուցակում տեղ է գտել 33-ամյա Նինա Հարությունյանի անունը: Նույն ցուցակում է նաև 1978-ին ծնված Սուսաննա Գրիգորյանը:
Ըստ աղբյուրի` հոսպիտալացվածներից 8-ը գտնվում է ծանր վիճակում:
Այսօր Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 15 մարդ էր զոհվել:










