Երևանի Արամ Խաչատրյան փողոցում քաղաքացին արգելափակվել է պատշգամբում

14:10 • 29.12.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի բնակարանի պատշգամբի դուռը փակվել է, քաղաքացին մնացել է պատշգամբում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:Հրշեջ- փրկարարները բացել են բնակարանի պատշգամբի դուռը:

 

Նշենք, որ այսօր առավոտվանից մինչև ժամը 14.00-ի դրությամբ օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -14 ցելսիուս։