Մահացել է Օլիմպիական խաղերի կրկնակի մեդալակիրը

14:21 • 29.12.13

Դեկտեմբերի 29-ին ավտովթարից մահացել է Օլիմպիական խաղերի կրկնակի մեդալակիր, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի քառակի չեմպիոն Բեսիկ Կուդոխովը:

 

Այսօր՝ առավոտյան, մարզիկը Արմավիրի մայրուղում հայտնվել է խոշոր ավտովթարի մեջ, որտեղ նրա մեքենան բախվել է բեռնատարի հետ, տեղեկացնում է «ИТАР-ТАСС»-ը:

 

Մարզիկը 27 տարեկան էր: