Չինաստանում կաշառքի մեղադրանքից հետո 500 պատգամավոր հրաժարական է տվել
Չինական Խենյան քաղաքում Ժողովրդական ներկայացուցիչների ժողովի 500 պատգամավոր հրաժարական է տվել, երբ նրանց կասկածել են ընտրությունների ժամանակ տեղական քաղաքային իշխանությունների թեկնածուների օգտին քվեարկելու դիմաց կաշառք վերցնելու մեջ։
Ինչպես հաղորդում է rbc.ru-ն, հղում անելով ABCNews-ին, խոսքը, ընդհանուր առմամբ, 110 միլիոն յուանի (18 միլիոն դոլար) մասին է։
Չինաստանի խորհրդարանում կա 529 պատգամավոր, որոնցից կաշառք վերցնելու համար մեղադրել են 518-ին։
Այդ 500 պատգամավորները պետք է ընտրեին 93 մարդու, սակայն 76 թեկնածուներն ընտրվել են անարդար՝ կաշառք տալու եղանակով։
Ըստ աղբյուրի՝ քաղաքային իշխանությունները հետաքննություն են իրականացրել, որի արդյունքները հրապարակվել են այս շաբաթ օրը:










