Շոգի պատճառով արգենտինացիները Սուրբ Ծնունդը դիմավորել են առանց ջրի և էլեկտրականության
Արգենտինայում տառապում են չափազանց ուժեղ շոգից: Վերջին երկու շաբաթների ընթացքում ջերմաստիճանը Արգենտինայում 40 աստիճանից բարձր է, այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Միանգամից մի քանի քաղաքներում էներգացանցերը չեն դիմացել բարձր ջերմաստիճանին և անջատվել են: Տասնյակ հազարավոր արգենտինացիներ ստիպված են եղել Սուրբ Ծնունդը դիմավորել առանց էլեկտրականության:
Մի քանի քաղաքներում մինչև հիմա ջուր չկա: Իշխանությունները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են կապալառուներին: Նրանք իրենց հերթին, մեղքը գցում են հնացած սարքավորումների վրա:
Նման փաստարկներն, այնուամենայնիվ, տեղացիներին չեն բավարարում: Բուենոս Այրեսում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց բողոքի ցույցի: Մարդիկ փակել են քաղաքային մայրուղիները, հենց փողոցներում խարույկներ են վառել: Ընդ որում՝ օդերևութաբաններն ասում են, որ շոգը դեռ շարունակվելու է:










