Քեյթ Միդլթոնը կրկին մտադիր է խախտել թագավորական ընտանիքի ավանդույթները

00:30 • 29.12.13

Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը կրկին աչքի են ընկել թագավորական պալատի ավանդույթների խախտումով:


Ինչպես հայտնում է Rosbalt.ru-ն՝ թագավորական զույգը մտադիր է երկարատև ճանապարհորդություն իրականացնել թագաժառանգ արքայազն Ջորջի հետ, թեև չգրված թագավորական օրենքներն արգելում են փոքրիկ երեխաների հետ այդքան երկար տարածություն անցնել:


Նրանք մտադիր են 2014-ի գարնանը մեկնել Ավստրալիա և Նոր Զելանդիա, երբ Ջորջը 8 ամսական կլինի: Քեյթն ու Ուիլյամը կարծում են, որ իրենց տղայի համար հետաքրքիր և օգտակար կլինի ճամփորդությունը: