Վոլգոգրադի պայթյունից հետո խստացվել է անվտանգության միջոցները ՌԴ կայարաններում

16:32 • 29.12.13

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը խստացրել է անվտանգության միջոցները ռուսաստանյան կայարաններում և օդանավակայաններում կապված Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության հետ:


Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, հղում անելով Interfax.ru-ին, այդ միջոցները ենթադրում են, որ շենքերում կավելանա պարեկություն անող ոստիկանների թիվը և ուղևորներին ավելի ուշադիր կստուգեն, 


Բացի այդ, անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել Վոլգոգրադի շրջանի հարևան մարզերում: Այդ մասին հաղորդում է ria.ru-ն:


Հիշեցնենք, որ Վոլգոգրադի կայարանի շենքի մուտքի մոտ այսօր պայթյուն էր տեղի ունեցել: Իրավապահ մարմինների տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացրել է կին մահապարտը: Պայթյունի հետևանքով զոհվել է 18 մարդ, վիրավորվել ավելի քան 40–ը։ 


Վոլգոգրադում գնացքների երթևեկությունը չի դադարեցվել: