Ամերիկացին «Սենդի» փոթորկից հետո գտած տոմսով $1 միլիոնի ջեքփոթ է շահել
Նյու Յորքի բնակիչը 1 միլիոն դոլար է շահել լոտոյով, այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում
անելով Fox News-ին:
27-ամյա տղամարդը պատմել է, որ տոմսը պատահաբար է գտել Սենդիի փոթորկից հետո:
«Մենք մաքրում էինք փողոցները և թաց խոտերի մեջ ես նկատեցի լոտոյի տոմսը: Ես մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչը ստիպեց ինձ այն վերցնել»,- պատմել է հաղթողը:
Դրանից հետո նա դիմել է լոտոյի գրասենյակ, իսկ երեք շաբաթ անց նրան հաղորդել են, որ նա 1 միլիոն դոլար է շահել:
Տղամարդը նախընտրել է 770 հազար դոլարի միանվագ վճար ստանալ:










