Այս տարի Սանտա Կլաուսի ճանապարհոդությանը հետևել է 20 մլն մարդ

10:15 • 29.12.13

Հյուսիսային Ամերիկայի Աերոտիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության հաղորդմամբ՝ 21 մլն մարդ ողջ աշխարհում հետևել է, թե ինչպես է Սանտա Կլաուսը տեղաշարժվել Երկրի վրա:


Ինչպես ներկայացնում է News.mail.ru-ն՝ սուրբծննդյան երթուղուն հետևելը հնագույն ավանդույթ է: «Կախարդական սահնակների» ճամփորդությանը հետևել հնարավոր էր հատուկ կայքում՝ «ուղիղ եթերով»:

 

Զանգահարելով Աերոտիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բազայում տեղակայված գրասենյակ՝ հնարավոր կլիներ պարզել նաև այդ պահին սուրբծննդյան հրաշագործի գտնվելու վայրը: Զանգերին պատասխանում էին հազարավոր կամավորներ, որոնց թվում էր նաև ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման: Այս տարի կենտրոն զանգահարել է 117 հազար մարդ: