Սաուդյան Արաբիայում արգելել են նշել Նոր տարին

18:42 • 29.12.13

Սաուդյան Արաբիայի հոգևոր ոստիկանությունը` «Ալ-Մութավա»-ն, արգելել է երկրի տարածքում Նոր տարի նշել: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն` հղում կատարելով Al Arabiya-ին, որն այս տեղեկություններն ստացել է Okaz թերթից:


Ըստ տվյալների` այս հրահանգը հրապարակվել է ֆեթվային համապատասխան, որն ընդունվել էր սաուդյան ուլեմների գերագույն հանձնաժողովի կողմից:


Նման հրահանգի պատճառն այն է, որ Սաուդյան Արաբիայի մուսուլմանները պետք է հետևեն լուսնային օրացույցին:


Արգելքից հետո իրավապահ մարմիններն սկսել են դիմել ծաղիկներ և նվերներ վաճառող խանութներին` պահանջելով ամանորյա տոների ընթացքում փակել խանութները: