Մառախուղի պատճառով Ստամբուլից և Մոսկվայից ինքնաթիռները չեն կարողացել թռչել Կրասնոդար

10:34 • 29.12.13

Կրասնոդարի միջազգային օդանավակայանը մառախուղի պատճառով չի կարողացել ընդունել Ստամբուլից և Մոսկվայից թռիչքները, այս մասին հաղորդում է Interfax.ru-ն:


Ինչպես հաղորդել են «Բազել Աերո» ընկերության մամուլի ծառայությունում, հետաձգվել են Ստամբուլից Pegasus Airlines ավիաընկերության և Մոսկվայից «Աէրոֆլոտ»-ի չվերթները:


«Երկու ինքնաթիռներն էլ մնում են մեկնման օդանավակայաններում: Դրանց ժամանումը սպասվում է կիրակի օրվա երկրորդ կեսին»,- նշել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: