ԱՄՆ-ի բանակում սեռական բռնության դեպքերն ավելացել են 50 տոկոսով
Ամերիկյան բանակում այս տարի երկու ամգամ ավելի շատ են սեռական բռնությունների դեպքեր գրանցվել, քան նախորդ տարիներին:
Ինչպես տեղակացնում է Russia Today-ը՝ Huffington Post-ին հղումով, մեկ տարա ընթացքում ռեկորդային քանակությամբ հայտեր են ստացվել ԱՄՆ-ի բանակում սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ:
Պարբերականի տվյալներով՝ 2013-ի ընթացքում ամերիկացի զինծառայողները սեռական բռնության մասին ավելի քան 5000 դիմում են ներկայացրել իրավապաշտպան մարմիններ: 2012-ին ընդունվել է 3000 նման հայտ:
Փորձագետների կարծիքով՝ սեռական բռնության մասին հայտերի նման բռնկումը վկայում է ամերիկյան բանակի համակարգային մակարդակի թույլ լինելու մասին:










