Վարդան Պետրոսյան. «Ի՞նչ է 4-10 տարին, եթե ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ. Hetq.am

10:02 • 29.12.13

Hetq.am-ը հեռախոսազրույց է ունեցել դերասան, ավտովթարի հետևանքով 2 երիտասարդի մահվան պատճառ դարձած և 2 ամիս կալանավայրում գտնվող Վարդան Պետրոսյանի հետ, ով անդրադառնալով իրենց սպասվող հնարավոր պատժին ասել է, որ մի քանի տարվա ազատազրկումը իր համար ոչինչ է, եթե ինքն իր ներսում արդեն դատապարտել է ինքն իրեն դրա համար:



 

-Վարդա՛ն, ինչպե՞ս եք, առողջությունն ինչպե՞ս է Ձեր:

 


-Առողջական վիճակս բավարար է, համեմատաբար լավ եմ, կրիզիսային վիճակն անցավ: Գիտե՞ք, դատարանից կալանավայր ինձ բերվեցին կիսագիտակից վիճակում պատգարակի վրա: Երբ անկողին մտա, տեսա շուրջս հավաքված սև հագած տղաներ՝ կալանավոր, կալանակից եղբայրներ: Սկսեցին հետս խոսել, զրուցել, ծիծաղել, կատակ անել, մխիթարել: Շատ զարմանալի էր, հետո թեյ բերեցին, զարմանալի մի թեյ՝ մեղրամոմով: Տվեցին գաթա: Կհավատա՞ք՝ 10-15 րոպեում կարողացան ինձ ոտքի կանգնեցնել: Նույնիսկ բժիշկները զարմացան: Երբ չափեցին ճնշումս, արդեն կարգավորվել էր: Դատական պրոցեսը շատ երկար էր տևել՝ 10 ժամից ավելի: Այդ ողջ ընթացքում ինձ մոտ էր շտապօգնության բժիշկը, ով հետևում էր, որ չվատանամ, չէ՞ որ ինձ բերել էին հիվանդանոցից: Հաց չէի կերել 10-12 ժամ, մեկ-մեկ միայն շոկոլադ էին տալիս, որ կարողանամ դիմանալ: Այստեղ մշտական բժշկական հսկողության տակ եմ:

 


-Մարդու կյանքում բեկումային թվեր կան: 2013-ի հոկտեմբերի 20-ից առաջն ու հետոն ինչպե՞ս եք բնորոշում:

 


- Վթարից ճիշտ կլիներ ես մահանայի, ոչ թե այն երկու պատանիները, բայց եթե Աստված պահպանեց իմ կյանքը, պարտավոր եմ ապրել այլ կերպ՝ ավելի՛ հոգևոր կյանքով: Այս դեպքը իմ հոգևոր կյանքում բեկում կառաջացնի, ինչը կանդրադառնա և՛ իմ մասնագիտական, և՛ հասարակական կյանքում: Այդ բեկումն արդեն եղել է:

 


-Վթարից հետո մեծ աղմուկ բարձրացավ, քննարկումներ՝ սոցիալական ցանցերում, մամուլում: Շատերը դարձան դատավոր, շատերը՝ փաստաբան: Ձեր հայտնի լինելը, ի՞նչ եք կարծում, խանգարե՞ց:

 


-Հասկանալի էր, որ իմ հայտնի լինելու պատճառով մեծ աղմուկ բարձրացավ: Հետո առաջին գնահատականները, կանխակալ կարծիքները և դրանց դեմ հակազդեցությունները շատ վնասեցին, նախաքննության ժամանակ տեղի ունեցած ինչ-ինչ հանգամանքները մարդկանց շատ վիրավորեցին:

 

Շարունակությունը կարդացեք այստեղ։