Պայթյուն Վոլգոգրադում, կա առնվազն 13 զոհ և ավելի քան 40 վիրավոր (տեսանյութ)

14:49 • 29.12.13

Վոլգոգրադի կենտրոնի կայարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ երկրի Քննչական կոմիտեի տվյալների, զոհվել է 13, վիրավորվել ավելի քան 40 մարդ։


Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, շրջանի իշխանությունները հաղորդել են 18 զոհի մասին։


 Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն պայթյունը որակել է ահաբեկչություն: Ենթադրվում է, որ այն իրականացրել է կին մահապարտ-ահաբեկիչը, այս մասին հաղորդում է վկայակոչելով Ազգային-հակաահաբեկչական կոմիտեին:


«Այսօր՝ 12:45-ին, Վոլգոգրադ քաղաքի երկաթուղային կայարանում անհայտ պայթուցիկ սարքի գործի դրվելու հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, որը հանգեցրել է մարդկային զոհերի: Ենթադրաբար պայթյունն իրականացրել է կին մահապարտ-ահաբեկիչը»,- ասված է հայտարարության մեջ:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնի տեղեկություններով՝ Վոլգոգրադի կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասը մարդ է մահացել և երեքը վիրավորվել են:

Gazeta.ru-ի աղբյուրի տեղեկություններով՝ պայթուցիկ սարքն աշխատել է մետաղական դետեկտորի շրջանակի առջև:


«Նախնական տեղեկություններով պայթուցիկ սարքն աշխատել է երկաթուղային կայարանի մուտքի մոտ մետաղական դետեկտորի շրջանակի առջևով մեկի անցնելու պահին»,- հայտնել է աղբյուրը: