Յակուտիայում 65 մարդ թունավորվել է ամանորյա կորպորատիվի ժամանակ
Յակուտիայում 65 մարդ թունավորվել է ամանորյա կորպորատիվ երեկոյի ժամանակ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին Ուստյե գյուղի հանգստյան գոտիներից մեկում, այս մասին գրում է lenta.ru-ն:
Թունավորման հետևանքով 21 է մարդ հոսպիտալացվել, մյուսներին նշանակվել է ամբուլատոր բուժում: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային կառավարման կայքում:
Թե ինչպես է կազմակերպությունն անցկացրել է միջոցառումը, չի պարզաբանվում:
Բոլոր տուժածների մոտ ախտորոշել են սուր աղիքային վարակ: Հիվանդների վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Նրանք բուժում են անցնում Սունտար և Էլգյայ հիվանդանոցներում:
ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունն արդեն պահանջել է փակել սրճարանը, որտեղ թունավորվել են մարդիկ:
Ծառայությունը նաև արձանագրություն է կազմել ադմինիստրատիվ իրավախախտումների վերաբերյալ: Թե ով է ենթարկվել պատասխանատվության, չի հստակեցվում:










