Արմավիրում տուն է այրվել, կա տուժած
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.32-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի Թումանյան փողոցում այրվում է տուն, ներսում կա տուժած:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել` 02.53-ին:
Այրվել են թիվ 18 տան հյուրասենյակը, նախասրահը և 3 ննջասենյակը (130 քմ): Հրշեջ-փրկարարները դուրս են բերել 1968 թ. ծնված Գ. Ա.-ին, ով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:










