Թուրքիայի ՆԳ նախարարը խոստացել է բացահայտել, թե ով է կանգնած «կոռուպցիոն սկանդալի» ետևում

14:04 • 30.12.13

Թուրքիայում շարունակվող «կոռուպցիոն սկանդալը», որի մեկնարկը տրվել էր դեկտեմբերի 17-ի ձերբակալություններով, ուղղված է Թուրքիայի իշխող կուսակցությանը։

 

Ինչպես տեղեկացնում է TRT Haber կայքը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան։

Նա հայտարարել է, թե երկրում կան ուժեր, որոնք միավորվել են ընդդեմ իշխող կուսակցության։ Ալան նաև խոստացել է, որ շուտով կբացահայտվի, թե ով է կանգնած այդ իրադարձությունների ետևում։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Թուրքիայում 50-ից ավելի մարդ էր ձերբակալվել, այդ թվում՝ նախարարների որդիներ, գործարարներ։


Նրանք մեղադրվում են կոռուպցիայի, մաքսանենգության և թմրամիջոցներ իրացնելու համար։ Սկանդալից հետո որոշ նախարարներ հրաժարական էին տվել, կառավարության կազմում փոփոխություններ էին տեղի ունեցել։