Բլումբերգը 12 տարվա ընթացքում «սեփական գրպանից» 650 մլն դոլար է ծախսել Նյու Յորքի վրա
Նոր զեկույցի համաձայն՝ միլիարդատեր քաղաքապետ Մայքլ Բլումբերգն իր անձնական կարողություններից 650 միլիոն դոլար է ծախսել Նյու Յորքի վրա իր պաշտոնավարման երեք ժամկետների ընթացքում, հաղորդում է Associated Press-ը:
The New York Times-ը գրում է, որ Բլումբերգը 12 տարվա ընթացքում 62.400 դոլար է ծախսել քաղաքապետարանի շենքում երկու հսկայական աղի ջրով ակվարիումների ամենշաբաթյա մաքրման համար: Նա նաև 23 միլիոն դոլար է տրամադրել քարոզչական նվիրատվություններին և 30 միլիոն դոլար՝ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին։
Բլումբերգը, որի կարողությունն ըստ Forbes ամսագրի 27 միլիարդ դոլար է, ինչպես հայտնի է, որպես քաղաքապետ տարեկան 1 դոլար աշխատավարձ է նախընտրել ստանալ:
Նա իր պաշտոնավարման ժամկետն ավարտում է երեքշաբթի կեսգիշերին:










