Բուենոս Այրեսում շոգի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի իշխանությունները շոգի պատճառով «արտակարգ դրություն են հայտարարել էներգետիկ ոլորտում». շոգն ազդում է էլեկտրացանցերի աշխատանքի վրա, գրում է Корреспондент-ը։
36 աստիճան շոգի պայմաններում էլեկտրական ցանցերը չեն կարողանում հաղթահարել ամբողջ ուժով աշխատող օդորակիչների ծանրաբեռնվածությունը, ինչի պատճառով 15 մլն բնակչությամբ քաղաքում ամենուր խափանումներ են նկատվում, որն ազդում է նաև ջրամատակարարման վրա։
Էլեկտրաէներգիայի անջատման խնդիր է ունեցել արդեն 800 հազ. մարդ։ Բուժօգնության համար դիմել են մոտ 1200 բնակիչներ և քաղաքի հյուրերը։
Առաջին հերթին տուժում են վատ ապահովված թաղամասերի բնակիչները, քանի որ ցանցերն այստեղ հնացել են և ծանրաբեռնված են։ Բարկացած բնակիչները յուրաքանչյուր օր ցույցեր են անցկացնում՝ պահանջելով կարգավորել էլեկտրա- և ջրամատակարարումը։










