ԱԳՆ–ն ճշտում է՝ Վոլգոգրադի նոր ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ կա՞ն
Հայաստանի արտգործնախարարությունը ճշտում է՝ երեկվանից ահաբեկչության թատերաբեմ դարձած Վոլգոգրադ քաղաքում նոր ահաբեկչության հետևանքով առնվազն 15 զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ կա՞ն:
Սյս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Իրավապահներն արդեն հայտնել են, որ նոր ահաբեկչությունը նման է նախորդ երկուսին` նաև 2 ամիս առաջ տեղի ունեցածին։










