Վոլգոգրադում պայթյունի զոհերի թվում կարող են լինել ավելի վաղ վիրավորվածների բարեկամները
ՌԴ Վոլգոգրադ քաղաքում նոր պայթյունը հնչել է տրոլեյբուսում, որտեղ կարող էին գտնվել այն մարդկանց բարեկամները, որոնք նախօրեին վիրավորվել էին կայարանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, գրում է ria.ru-ն՝ հղում անելով «Россия 24» հեռուստաալիքին:
«Այդ տրոլեյբուսում կարող էին գտնվել նախօրեին Վոլգոգրադի երկաթգծային կայարանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ վիրավորվածների բարեկամները»,- հայտարարել է թղթակիցը հեռուստաալիքի եթերում:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այժմ ահաբեկչության վայրում աշխատում են փորձագետները, ողջ տարածքը գտնվում է ուժեղացված հսկողության տակ, շուրջը տեղակայված են ոստիկանական բազմաթիվ ջոկատներ:










