Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց

10:26 • 30.12.13

Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են, Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց, այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։


Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:


Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: