Միխայել Շումախերը կոմայի մեջ է
Նախօրեին ֆրանսիական Ալպերում ստացած վնասվածքի հետևանքով լեգենդար մարզիկ Միխայել Շումախերը հայտնվել է կոմայի մեջ, այս մասին հայտնում է ՌԴ-ի Առաջին ալիքի լրատվականը:
Հայտնի է դարձել, որ Շումախերն ընկել է, երբ դահուկով սահել ֆրանսիական հանգստավայրում: Նրա վիճակը երեկվա դրությամբ գնահատվել էր ծայրահեղ ծանր:
Վիրավորվելու պահին 44-ամյա արշավորդը եղել է իր 14 տարեկան որդու հետ: Նրան մոտակա հիվանդանոց են տեղափոխել, ապա այնտեղից` անգիտակից վիճակում` Գրենոբոլ:
Այնտեղի հիվանդանոցից հայտնել են, որ նրա վնասված գլխին վիրաբուժական միջամտություն է ցուցաբերվել: Ախտորոշումը` ուղեղի արնազեղում:










