Հարավային Սուդանում բռնի տեղահանվածների թիվը հասել է 180 հազարի. ՄԱԿ

14:33 • 30.12.13

Հարավային Սուդանում հակամարտության հետևանքով բռնի տեղահանվածների թիվն ավելացել է՝ հասնելով 180 հազարի։ Նման տեղեկություն է տարածել աֆրիկյան երկրում ՄԱԿ-ի առաքելությունը, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Երկրում ռազմական գործողությունների սկզբից ի վեր ՄԱԿ-ը հայտնել էր իրենց տները լքած 81 հազ. մարդու մասին։ Խաղաղապահ բազաներում թաքնված քաղաքացիների թիվը նույնպես աճել է՝ 45-ից մինչև 75 հազ. մարդ։