Սիրիական զորքերն Ադրա քաղաքում գերությունից ազատել են 5.000 մարդու

13:34 • 30.12.13

Սիրիական զորքերն Ադրա արդյունաբերական բնակավայրում գերությունից ազատել են 5.000 մարդու, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով ՍԱՆԱ գործակալությանը։

 

Այդ մասին հայտնել է սոցիալական հարցերի նախարար Կինդա աշ Շամաթը։ Նրա խոսքով՝ բոլոր գերիները տեղափոխվել են ապաստարան, որտեղ նրանց բուժօգնություն կհատկացվի։

 

«Մենք ստեղծել ենք օպերատիվ շտաբ՝ այդ մարդկանց տեղավորելու և անհրաժեշտ ամենը նրանց փոխանցելու համար»,- նշել է նախարարը։