Թբիլիսին մնացել է առանց բյուջեի
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին մնացել է առանց բյուջեի, քանի որ քաղաքային խորհուրդը չի կարողացել հաստատել 2014թ.-ի բյուջեն։
Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, նախագծին դեմ է քվեարկել 21 պատգամավոր, կողմ է եղել 18-ը։ Արդյունքում՝ բյուջեի նախագծի ընդունումը տապալվել է, իսկ հետագա քննարկումները կկայանան մեկ ամսից։
Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը մի քանի պատգամավորների՝ «Վրացական երազանք» կոալիցիայի շարքերն անցնելուց հետո կորցրել է մեծամասնությունը, պնդում է, որ առկա մեծամասնությունը մտադրված է տապալել բյուջեն, քանի որ չի ցանկանում ֆինանսավորել կարևոր սոցիալական ուղղություններ։
Մեծամասնության պատգամավորներն էլ պնդում են, որ օրինագծի հեղինակները՝ Թբիլիսիի ղեկավարությունը, մտադրված են նման կերպ կազմել բյուջեն, քանի որ ցանկանում են ֆինանսավորել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախընտրական արշավը ՏԻՄ ընտրություններում։










