Վոլգոգրադի ահաբեկչության ականատես. «Բոլորը դուրս են եկել ավտոբուսներից և ոտքով են գնում»
Վոլգոգրադի շատ բնակիչներ տրոլեյբուսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո դուրս են գալիս ավտոբուսներից և տրամվայներից և ոտքով են գնում, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով իրադարձությունների ականատես Սերգեյ Ստուկալովին:
«Սարսափելի է: Բոլորը դուրս են եկել ավտոբուսներից և տրամվայներից և ոտքով են գնում»,- ասել է Ստուկալովը:
Նրա խոսքերով՝ պայթյունը տեղի է ունեցել №15 երթուղում, որը միացնում է քաղաքի շրջաններից մեկը կենտրոնի հետ:
«Առավոտվանից տրոլեյբուսները լցված են: Շատերը չեն նստում հասարակական տրանսպորտ, ոտքով են գնում»,- նշել է նա:










