ՌԴ Քննչական կոմիտեն Վոլգոգրադում երկրորդ պայթյունի մեղավոր է համարում մահապարտ ահաբեկչի

13:25 • 30.12.13

ՌԴ Վոլգոգրադ քաղաքում տրոլեյբուսներից մեկում պայթուցիկ նյութը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական մարմինը, գրում է gazeta.ru-ն:

 

Քննչական կոմիտեից հայտնել են, որ «տղամարդու մարմնի մասերը (ենթադրյալ մահապարտի) դուրս են բերվել և ուղարկվել են գենետիկ փորձաքննության՝ նրա անձը պարզելու համար»:

 

Քննիչների տվյալներով՝ պայթեցված ռումբի հզորությունը կազմել է առնվազն 4 կիլոգրամ տրոտիլային համարժեքով: Ավելի վաղ շրջանի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել էր, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ հարևանությամբ գտնվող տներում պայթյունի ալիքից ապակիներ են կոտրվել: Այդ տեղեկությունը Քննչական կոմիտեում հաստատել են: