Նոր ահաբեկչություն Վոլգոգրադում. կա առնվազն 15 զոհ
Երեկ ահաբեկչության թիրախ դարձած Վոլգոգրադ քաղաքում նոր ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել: Զոհերի թվում նաև մեկ տարեկան երեխա կա, մասին տեղեկացնում է Russia Today-ը:
Այս անգամ ենթադրաբար մահապարտ ահաբեկչի կողմից պայթեցում է կատարվել տրոլեյբուսում: Պայթյունի ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մոտակա շենքերում ապակիները կոտրվել են:
Նախօրեին երկաթգծի կայարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր առնվազն 17, վիրավորվել մոտ 40 մարդ:
Իրավապահները արդեն հայտնել են, որ նոր ահաբեկչությունը նման է նախորդ երկուսին` նաև 2 ամիս առաջ տեղի ունեցածին։










