Կանադուհին երկվորյակներին ծննդաբերել է 1 տարվա տարբերությամբ

17:24 • 03.01.14

Կանադական Տորոնտո քաղաքում Լինդսի Սալգեյրոն հաջողացրել է լույս աշխարհ բերել իր երկվորյակներին ուղիղ 1 տարվա տարբերությամբ, գրում է The Telegraph-ը:

 

Սալգեյրոն իր աղջիկներից մեկին ծննդաբերել է 2013-ին, իսկ մյուսին՝ 2014-ին, սակայն, ըստ բժիշկների կանխատեսման, նրանք պետք է ծնվեին հունվարի 19-ին:
 

 

Երեխաների ծնվելու տարբերությունը 15 րոպե է: