Աջակցենք կոմայի մեջ գտնվող Միխայել Շումահերին, նա այսօր 45 տարեկան դարձավ. Ferrari
Ferrari մրցարշավային թիմը խնդրել է իր երկրպագուներին աջակցել «Ֆորմուլա 1-ի» բազմակի չեմպիոն, ներկայում կոմայի մեջ գտնվող Միխայիլ Շումահերին իր ծննդյան օրը, որն այսօր է:
Ինչպես նշում է Газета-ն, ներկայում Շումահերը գտնվում է Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում: Ferrari-ի թիմը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հունվարի 3-ին խաղաղ ու հարգալից, ինչպես նաև ամբողջությամբ կարմիր հանդերձավորված միջոցառում կանցկացնեն հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին գերմանացի մարզիկը լուրջ գանգուղեղային վնասվածք է ստացել, ինչի հետևանքով կոմայի մեջ է ընկել: «Կարմիր բարոնի» մոտ, ինչպես հաճախ կոչում են Շումահերին, բժիշկներն ախտորոշել են նաև ուղեղի արնահոսություն:










