Իտալիայի ափերին նավաստիները ևս 1000 անօրինական ներգաղթյալների են փրկել

19:40 • 03.01.14

Իտալիայի ռազմածովային ուժերը անցյալ մի քանի օրերի ընթացքում մոտ 1000 ներգաղթյալներ են փրկել Միջերկրական ծովում: Այս մասին ուրբաթ հաղորդում է INTERFAX-ը` BBC-ին հղում կատարելով:


Իտալիայի ռազմածովային ուժերի ուղղաթիռները նկատել են 4 գերծանրաբեռնված նավեր, որոնց տախտակամածին 800 մարդ էր գտնվում: Նրանց հաջողվել է փրկել ներգաղթյալներին:


Իտալիայի ռազմածովային ուժերն ընդլայնել են Իտալիայի և Հյուսիսային Աֆրիկայի միջև ջրային տարածքում իրականացվող պարեկությունը, քանի որ անցյալ տարվա հոկտեմբերին նավաբեկության հետևանքով Լամպեդուզ կղզու ափերին հարյուրավոր գաղթականներ էին զոհվել: