Հարկավոր էր բանկում պահել. Չինաստանում երեխան պատռել է ծնողների կուտակած 6.000 դոլարը

15:50 • 03.01.14

Չինաստանում 4-ամյա փոքրիկը, ում ծնողները թույլ են տվել պատռել հին գրքերը, իսկական շոկի մեջ է գցել ընտանիքին: Ինչպես նշում է Daily Mail-ը, պարզվում է, որ փոքրիկը անպետք թղթերի փոխարեն կտրատել է իրենց «ապագան»` ծնողների  կուտակած ողջ գումարը:

 

Երեխան ծնողների քրտնաջան աշխատանքի արդյունքում հավաքված թղթադրամները գտել է նրանց մահճակալի տակ: Հետաքրքրասեր փոքրիկը պատռել է մոտ 6000 դոլար, մինչդեռ ոչինչ չկասկածող ծնողները գտնվել են հարևան սենյակում:
 

 

Պարզվել է, որ ընտանիքն այդ գումարը հավաքել էր կանխավճարով տուն գնելու համար: Բարեբախտաբար, բանկի տնօրինությունը համաձայնել է կտրտված թղթադրամները փոխարինել նորերով: